Գաղտնիության
քաղաքականություն

Գաղտնիության քաղաքականություն
Սույն «Գաղտնիության Քաղաքականությունը տարածվում է բոլոր այն այցելուների, օգտատերերի և այլոց վրա, ովքեր օգտվում են մեր կայքի ծառայություններից
կամ նման ծառայություններից օգտվելու իրավունք ունեն:
Սույն Գաղտնիութան Քաղաքականությամբ սահմանվում են մեր կայքում մատուցվող ծառայություններից օգտվելիս ծագող Ձեր իրավունքները և
պարտականություները: Եթե Դուք համաձայն չեք սույն Գաղտնիության Քաղաքականությամբ սահմանված պայմանների հետ, ապա Դուք իրավունք չունեք
օգտվել սույն կայքում մատուցվող ծառայություններից:

1. Անձնական տվյալներ
Դուք կարող եք այցելել մեր կայք առանց գրանցվելու, սակայն կայքի և Ընկերության ամբողջական ծառայություններից օգտվելու համար Դուք պարտավոր եք
գրանցվել կայքում: Անձնական տեղեկությունները հավաքագրվում են (ստացվում են) միայն այն ժամանակ, երբ Դուք դրանք տրամադրում եք:
Գրանցվելիս Դուք պետք է տրամադրեք Ձեր անունը, հասցեն, էլ. փոստի հասցեն և կոնտակտային տվյալները:
Երբ Դուք օգտվում եք մեր կայքից, մենք կարող ենք ստանալ տեղեկություններ նաև այլ եղանակներով: Մեր սերվերները Ձեր մասին ստանում և հավաքում են
այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են Ձեր IP հասցեն, բրաուզերի անվանումը, համակարգչի տեսակը, տեխնիկական տվյալներ օգտատերերի վերաբերյալ
և մեր կայքի հետ կապ հաստատելու միջոցները, ինչպիսիք են օպերացիոն համակարգի տեսակը, ինտերնետային ծառայություն տրամադրող կազմակերպության
անունը և այլ համանման տեղեկություններ: Այս տեղեկությունները օգնում են մեզ տեղյակ լինել և հասկանալ մեր օնլայն օգտվողների վարքագիծն ու միտումները:
Մենք նաև ստանում ենք տեղեկություններ մեր կայքում Ձեր գործունեության վերաբերյալ: Այդ տեղեկությունները թույլ են տալիս առաջարկել Ձեզ ավելի
հարմարեցված և Ձեր կողմից ավելի գերադասելի ծառայություններ: Ձեր գրանցման պահին մենք ստանում ենք Ձեր տրամադրած տեղեկությունը,
օրինակ Ձեր էլ. հասցեն, գաղտնաբառը և այլն: Ընկերությունը կարող է նաև ստանալ լրացուցիչ տեղեկություն Ձեր մասին այլ հաճախորդների բողոքների միջոցով,
կամ մեր սպասարկման կենտրոն Ձեր կատարած զանգի միջոցով:

2. 18 տարին չլրացած անձանց տվյալների գաղտնիություն
Մենք չենք հավաքում կամ պահանջում տվյալներ 18 տարեկանից ցածր անձանցից, ինչպես նաև չենք թույլատրում 18 տարեկանը չլրացած անձանց գրանցվել`
ծառայություններից օգտվելու նպատակով: Նման ծառայությունները և իրենց բովանդակությունները նախատեսված չեն 18 տարին չլրացած անձանց համար:
Սույն կետով սահմանված անձանցից բացառություն են կազմում այն անձինք, ովքեր օրենսդրությամբ նախատեսված կարգով լրիվ գործունակություն են ձեռք
բերել մինչը 18 տարին լրանալը: Մենք հնարավորություն չունենք ստուգել կայքից օգտվողների կողմից մուտքագրվող տեղեկությունների իսկությունը, ուստի
մենք պատասխանատվություն չենք կրում 18 տարեկանը չլրացած անձանց կողմից մեր կայքից և մեր կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու
հետևանքների համար:

3. Ստացված տեղեկությունների կիրառման եղանակները
Մենք կարող ենք օգտագործել Ձեր տրամադրած տեղեկությունը`
• Ծառայությունների, ապրանքների և նախազգուշացումների վերաբերյալ Ձեր հարցումները բավարարելու համար,
• Ձեզ հետաքրքրող ծառայություններ և ապրանքներ առաջարկելու համար
• Կայքի օգտագործման հարցում Ձեզ աջակցելու համար,;
• Ձեր հաշիվը կարգավորելու և մեր ծառայություններն ըստ Ձեր նախընտրությունների փոփոխելու համար,
• Մեր կայքի օգտագործումը վերլուծելու, կայքը, ծառայություններն ու ապրանքները բարելավելու համար,
• Մեր կայքի սխալ օգտագործումը կանխելու և պաշտպանելու համար,
• Մեր պայմանները եւ դրույթները իրականացնելու համար:

4. Օգտատերերի տվյալների պահպանման եղանակները և անվտանգությունը
Ընկերությունը ձեռնարկում է պատշաճ էլեկտրոնային, ֆիզիկական և այլ անվտանգության միջոցներ անօրինական մուտքից, փոփոխումից կամ
հրապարակումից Ձեր անձնական տեղեկությունների անվտանգությունն ապահովելու համար: Ձեր տրամադրած բոլոր տվյալները պահվում են ապահով
սերվերների տվյալների բազայում: Մենք գաղտնաբառերով պաշտպանում ենք Ձեր տրամադրած անձնական տեղեկություններ պարունակող
Ընկերության ցանկացած էջ: Ընկերությունը երբեք չի խդրի նշել Ձեր գաղտանաբառը հեռախոսազանգի կամ էլ. հասցեի միջոցով: Ձեր անձնական տվյալները
չենք տրամադրի երրորդ անձանց, առանց Ձեր համաձայնության, բացառությամբ Օրենսդրությամբ նախատեսված դեպքերի: Մեր կողմից Ձեր տվյալները
կարող են հասանելի դարձվել միայն մեզ հետ փոխկապակցված անձանց, այն դեպքերում, երբ այդ տվյալները անհրաժեշտ են Ձեզ մատուցվող ծառայությունները
իրականացնելու և դրանց որակը բարելավելու համար: Մենք վարձում ենք այլ կազմակերպությունների և/կամ անհատների Ձեր անունից գործառնությունների իրականացնելու նպատակով, ինչպես օրինակ. պատվերների համալրում և պահեստավորում, առաքում,
փոստային կամ էլ.փոստային նամակների ուղարկում, հաճախորդների ցանկից կրկնվող տեղեկատվության վերացում, տվյալների բազայի վերլուծություն,
մարքեթինգային աջակցության մատուցում, բանկային քարտերով վճարումների իրականացման կատարում և քլիրինգ, հաճախորդների սպասարկում:
Վերոնշյալ անձինք ստանում են անհրաժեշտ տվյալներին հասանելիություն իրենց կողմից նշված գործառնությունների իրականացման նպատակով և
իրավունք չունեն օգտագործել նույն տեղեկատվությունը այլ նպատակներով:
5. Ինտերնետային բրաուզերի տեղեկանիշեր (քուքիներ)
Մեր կայքը իրավունք ունի կիրառել տեղեկանիշեր (քուքիներ)` Օգտատիրոջ աշխատանքը ավելի արդյունավետ դարձնելու նպատակով: Տեղեկանիշերը
փոքրացված տեքստային ֆայլեր են, որոնցում պահվում են գրառումներ: Կան երկու տեսակի տեղեկանիշեր՝ ընթացիկ և կայուն: Երբ Դուք փակում եք
դիտարկիչը, ընթացիկ տեղեկանիշերը չեն պահպանվում: Կայուն տեղեկանիշը պահպանվում է Ձեր համակարգչի կոշտ սկավառակի վրա երկար ժամանակ:
Օգտատերերը իրենց ընտրությամբ կարող են իրենց ինտերնետային բրաուզերի համապատասխան փոփոխություն կատարելով անջատել տեղեկանիշերի
գրանցման ֆունկցիան, կամ միացնել տեղեկանիշերի ուղարկման ազդանշանի ֆունկցիան: Շատ բրաուզերներ ունեն քուքիները անջատելու կամ արգելափակելու
ֆունկցիա, սակայն այցելելով Կայքը և դրանք միացրած թողնելով, Դուք կօգնեք Ընկերությանը բարելավելու Կայքի հարմարավետությունն ու արդյունավետությունը:
Տեղեկանիշերի միջոցով Ընկերությունը կարող է ավտոմատ կերպով տվյալներ հավաքել Ձեր օնլայն գործունեության վերաբերյալ: Գործունեությունները ներառում են, սակայն չեն սահմանափակվում հղումների սեղմամբ, վեբ էջերի դիտարկմամբ,
Ընկերության կայքում Ձեր որոնումներով:

6. Գործող օրենք և իրավասություն
Մուտք գործելով մեր կայք կամ մեր կայքից օգտվելիս Դուք ընդունում եք, որ կայք այցելելու և օգտվելու հետ կապված բոլոր հարցերը կարգավորվում են
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Վեճերի առաջացման դեպքում դրանք կարգավորվում են յուրաքանչյուր կողմի ներկայացուցիչների կողմից,
համաձայնության չգալու դեպքում, վեճերը կկարգավորվեն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով:

7. Գաղտնիության քաղաքականության փոփոխություն
Ընկերությունը իրավունք ունի փոփոխություն մտցնել սույն Գաղտնիության Քաղաքականությունում:
Գաղտնիության քաղաքականության որևէ փոփոխության դեպքում, մենք կտեղեկացնենք Ձեզ Ձեր տրամադրած ընթացիկ էլ. փոստի հասցեով:
Սույն Գաղտնիության Քաղաքականության ցանկացած փոփոխությունից հետո Ընկերության ծառայություններից օգտվելը կնշանակի,
որ Դուք ընդունում եք փոփոխությունները:



© 2020-2021. Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Այս կայքի լուսանկարների օգտագործումն արգելված է: